|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Վերջին երեք տարիներին Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրված առավել քան 120 միլիոն դոլարի ռազմական նպատակներով մտահոգված՝ ԱՄՆ սենատոր Մենենդեսը դիմել է երկրի կառավարության հաշվետվության գրասենյակին՝ պահանջելով անհապաղ հետաքննություն. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նշելով՝ այս հետաքննության զեկուցումը պետք է տրամադրվի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնախմբին։
Մենենդեսի խոսքով՝ ռազմական նման մեծածավալ հատկացումները կարող են հակասել Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը սահմանափակած և 1992-ին վավերացուած թիվ 907 հավելվածին, որը պատժամիջոց է՝ Հայաստանի և Արցախի դեմ Բաքվի բռնարարների պատճառով։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, որը Ադրբեջանին տրվող ռազմական աջակցության տրամադրման դեմ համացանցային արշավ է նախաձեռնել anca.org/alert կայքէջի միջոցով, շնորհակալություն է հայտնել Մենենդեսին այս քայլի համար։
Նամակը կարող եք կարդալ այստեղ.