|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ կոչ է արել պատժել Էրդողանի ու Ալիեւի ռեժիմներին ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է ականջալուր լինի ինչպես իր հատուկ ծառայություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ հարձակումը, այնպես էլ Կոնգրեսի կոչերին, որը պահանջում է, երկկուսակցական հիմքով, պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու Ալիեւի ռեժիմների դեմ:
Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ-ի անգործությունն արդեն շատ անմեղ կյանքեր է արժեցել: