կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-22 11:39
Աշխարհ

Երկու շաբաթը միանգամայն բավարար է Թրամփի իմպիչմենտի համար. ԱՄՆ հանրապետական սենատորներ

Երկու շաբաթը միանգամայն բավարար է Թրամփի իմպիչմենտի համար. ԱՄՆ հանրապետական սենատորներ

Մի խումբ հանրապետական սենատորներ և Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ին հանդիպել են՝ քննարկելու նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի հնարավոր սահմանափակումը մինչև երկու շաբաթ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Washington Post թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Հանրապետականներն այն կարծիքին են, որ երկու շաբաթը միանգամայն բավարար է, որպեսզի գործընթացն օրինականություն ստանա, բայց իրենց ու իրենց կուսակից Թրամփին էական վնաս չպատճառի:

Հանրապետականները Սենատում վերահսկում են մեծամասնությունը, և նրանցից ոչ մեկը դեռևս չի արտահայտվել ի պաշտպանություն պաշտոնազրկման: Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին նոյեմբերի 21-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թրամփը ողջունում է Սենատում իր պաշտոնազրկման հնարավոր քննարկումը և ակնկալում, որ վկաների կարգավիճակում հանդես կգան Բայդեններն ու գանգատի անանուն հեղինակը, որը պաշտոնազրկման հետաքննության մեկնարկը տվեց:

Հիշեցում

Դեմոկրատներն ԱՄՆ նախագահի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում հետաքննությունն սկսել են 2019 թվականի սեպտեմբերի 24-ին այն բանից հետո, երբ անանուն ազդարարը մտահոգություն հայտնեց Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցի առնչությամբ, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 25-ին:

Զրույցի ընթացքում Թրամփը, ըստ իրազեկիչի, ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ նրան կոչ անելով հետաքննություն սկսել Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, ինչպես նաև 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ուկրանիայի տարածքից ենթադրյալ միջամտության հարցով:

Միացյալ Նահանգների լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրներ, միևնույն ժամանակ հայտնել էին, որ Թրամփը «սառեցրել է» Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը՝ Զելենսկիի վրա ճնշում գործադրելու նպատակով: