Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ Սենատի 4 անդամ` զինծառայության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջիմ Ինհոֆը, նույն հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ջեք Ռիդը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջիմ Ռիշը և նույն հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Բոբ Մենենդեզը New York Times պարբերականում հրապարակել են «Թուրքիան ստիպված է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև» վերնագրով հոդված. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան մինչև տարեվերջ կունենա կա'մ Ֆ-35 կործանիչներ, կա'մ Ս-400 ՀՕՊ համակարգեր, սակայն բացառվում է, որ կունենա միանգամից երկուսն էլ: «Թուրքիայի դիրքն աշխարհում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և ՆԱՏՕ-ում ունեցած դիրքի տեսանկյունից կարող է վերջանալ: Թուրքայի կողմից Ս-400-ների գնումը ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունների խախտում կլինի և կնվազեցնի դաշինքի շրջանակում համատեղ գործողություններին մասնակցությունը: 2012-ից ի վեր ԱՄՆ-ն առաջարկել է Ս-400-ներին այլընտրանք` «Պատրիոտ» համակարգերը, սակայն Թուրքիան բազմիցս մերժել է դրանք: Դեռևս հույս ունենք, որ Թուրքիան կշրջվի դեպի մեզ: Եթե Էրդողանի նախընտրություն չտա մեզ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ: Դրանք ծանր հետևանքներ կունենան Թուրքիայի տնտեսության վրա: Հասկանում ենք, որ Թուրքիան Ռուսաստանի և Սիրիայի էներգետիկ, գյուղատնտեսական, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտների կարիքն ունի: Եթե Էրդողանը հրաժարվի Ս-400-ներից, պարոն Պուտինը նույնպես դեմ դուրս կգա այդ որոշմանը»,- ասվում է հոդվածում: