|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանյուն ՈՒԵՖԱ-ից պահանջել է պատժել Թուրքիայի հավաքականին ռազմական ողջույնների համար, որը ցուցադրել են թուրք ֆուտբոլիստները 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում (1:1):
«Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ոստիկանությանը՝ խաղի ընթացքում անվտանգության ապահովման ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար։ Թուրք ֆուտբոլիստները փչացրել են այդ ջանքերը՝ զինվորական ողջույն ցույց տալով, ինչը հակասում է սպորտի ոգուն։ Ես խնդրում եմ ՈՒԵՖԱ-ին պատժամիջոցներ կիրառել։ Եվրո-2020-ի ընտրությունը դեռ չի ավարտվել, սակայն Ֆրանսիան ճիշտ ուղու վրա է։ Շնորհավորում եմ Օլիվիե Ժիրուին հիանալի գոլի կապակցությամբ, որը նրան մոտեցրեց Պլատինիին», - թվիթերյան իր էջում գրել է Մարասինյանյուն:
Աղբյուր՝ ArmSport.am