կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 23:15
Աշխարհ

Երբեք ներում չի շնորհվի Սահակաշվիլիին. Վրաստանի նախագահ

Երբեք ներում չի շնորհվի Սահակաշվիլիին. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին հայտարարել է, որ հրաժարվում է օգտագործել իր լիազորությունները եւ ներում շնորհել երկրի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին։

Միեւնույն ժամանակ, Զուրաբիշվիլին իշխանություններին խորհուրդ է տվել Սահակաշվիլիին ընկալել որպես «հատուկ բանտարկյալ» եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի բանտում հացադուլի մեջ գտնվող նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացումը չօգտագործվի «քաղաքական շահարկումների» համար»,- գրում է «Նովոստի-Գրուզիան»:

«Քանի որ այս հարցը շրջանառվում է, պետք է ասեմ, որ նախկին նախագահի ներման վերաբերյալ իմ դիրքորոշումը հաստատուն է եւ անփոփոխ՝ «Ոչ եւ երբեք»։ Նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղբանտարկյալի, ո՛չ անարդարության զոհ լինելու որեւէ չափանիշի։ Նա ինքնակամ եւ անօրինական կերպով Վրաստան մուտք գործած դատապարտյալ է, ում ժամանումն իրավիճակն ապակայունացնելու նպատակ է ունեցել։

Չնայած դրան, ելնելով հասարակական եւ քաղաքական մեծ հետաքրքրությունից, նա պետք է համարվի հատուկ բանտարկյալ, եւ դա ՔԿՀ-ից եւ իշխանություններից պահանջում է հատուկ ուշադրություն եւ բոլոր միջոցների ձեռնարկում, որպեսզի նրա առողջության վատթարացումը չօգտագործվի քաղաքական շահարկումների կամ ապակայունացման համար։ Սա պահանջում է առավելագույն թափանցիկություն եւ ժամանակին արձագանքում նրա վիճակի վատթարացման ցանկացած նշաններին:

Այսքանը, ես այլեւս չեմ վերադառնա այս հարցին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։