Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բացառվում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի տեղափոխումն Ուկրաինա կամ վաղաժամկետ ազատումը բանտից։ Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Իհարկե, Սահակաշվիլիի վաղաժամկետ ազատ արձակումը բացառվում է, նրա հանձնումն Ուկրաինային նույնպես բացառվում է։ Եթե մենք այս կամ այն բանն անենք, նշանակում է, որ մեր ամբողջ կառավարությունը պետք է հայտարարություն գրի և հաջորդ օրը հրաժարական տա»,- ասել է ՂարիբաշվիլիՆ:
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ նախկին նախագահի` Ուկրաինա տեղափոխումը կամ վաղաժամկետ ազատումը կնշանակի, որ «կառավարությունը չի հարգում երկրի օրենքները»։