|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանն օգնել է Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հաղթել նախագահական ընտրություններում. ասվում է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Դոնալդ Լուի` 2008-ի հունվարի 18-ով թվագրվող հաղորդագրության մեջ, որը գաղտնազերծել է WikiLeaks-ը:
«Սենատոր Լոգարի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ Վրաստանի մտերիմ հարաբերությունները: Այդ համատեքստում Ալիեւը մեկնաբանել է Ադրբեջանի ներգրավվածությունը Վրաստանի նախագահական ընտրություններում: Նա ենթադրում է, որ ազդեցություն է ունեցել ընտրությունների վերջնական արդյունքի վրա` Վրաստանի էթնիկ ադրբեջանցիներին կոչ անելով քվեարկել Սահակաշվիլիի օգտին: Ալիեւը պնդում է, որ շնորհիվ իր անմիջական միջամտության Վրաստանի ադրբեջանցիների 90 տոկոսը քվեարկել է Սահակաշվիլիի օգտին, եւ Սահակաշվիլին հայտարարել է իրեն, որ «չի մոռանա Ադրբեջանի օգնությունը ինչպես ներկայումս, այնպես էլ ապագայում», որ առանց այդ օգնության «արդյունքներն այլ կլինեին»: Ալիեւը նաեւ նշել է, որ Ադրբեջանը ընտրությունների ընթացքում Վրաստանին գազ է մատակարարել շուկայականից ցածր գներով»,- ասվում է փաստաթղթում: