Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին և «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան լքել են բանտը, հաղորդում է newsgeorgia.ge-ն:
Ընդդիմադիր քաղաքական գործիչները ազատ են արձակվել համաներմամբ:
Լրագրողների հետ զրույցում Օկրուաշվիլին ու Ուգուլավան հայտնել են, որ մոտ ժամանակներս կվերադառնան ակտիվ քաղաքական գործունեության:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նախագահը կարող է ներում շնորհել միայն դատապարտված անձանց:
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ո՛չ Օկրուաշվիլիին, ո՛չ Ուգուլավային քաղբանտարկյալ չի ճանաչում: Նա նաև նշել է, որ նրանց ներում շնորհելու մասին որոշում է կայացրել՝ ելնելով երկրի շահերից:
Օկրուաշվիլին ձերբակալվել էր 2019-ի հուլիսի 25-ին: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «հունիսի 20-21-ին Վրաստանի խորհրդարանի գրոհի ժամանակ բռնի գործողություններում մասնակցության, կազմակերպման մեջ»:
2020-ի ապրիլի 13-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և 5 տարվա ազատազրկման դատապարտել:
Ուգուլավան դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման Թբիլիսիի զարգացման ֆոնդից միջոցներ ծախելու գործով: