|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Սոզար Կվինչիայի նախաձեռնությամբ ընդունել է նրան: Այս մասին yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում Վրաստանի՝ պատիժ կրող քաղաքացիների իրավունքների իրացման և պահման պայմանները, շեշտադրվել է հատկապես այն փաստը, որ այս տարի վերջիններիս թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ: Նախանշվել են նաև հետագա համագործակցության ուղիները:
Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը նշել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող վրացի դատապարտյալներին առնչվող ցանկացած խնդրահարույց իրավիճակ լուծում է ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հանդիպման ավարտին հյուպատոսը շնորհակալություն է հայտնել ծառայության պետին՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու համար: