Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ Պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց․ «Մենք ականատես ենք լինում ամենատարբեր գույնի բերետների գործունեությանը Հայաստանում։ Ի վերջո, քանի՞ ծառայություն ունի ոստիկանությունն իր ներսում, հատկապես՝ այն ծառայությունները, որ աչքի են ընկնում առավել դաժան վերաբերմունքով։ Այդ մասով քանի՞ ծառայողական քննություն է իրականացվել, պատժվե՞լ են, արդյոք, այդ մարդիկ»
Շարունակելով խոսքը պատգամավորը նշեց․ «Ոստիկանությունը փոխել է իր մոտեցումը և զանգվածաբար տուգանքների քաղաքականություն է տանում՝ ծանրաբեռնելով թե՛ իր աշխատանքը, թե՛ քաղաքացիներին դնելով ծանր վիճակում։ Եթե մանկահասակ երեխաների աչքի առջև հոր նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերվում, եթե դա դաժանություն չէ, բա դա ի՞նչ է։ Երբ քաղաքացուն փռում են ասֆալտին, եթե դաժանություն չէ, բա ի՞նչ է»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։