Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը այս վարքագիծը ներակայացնում է, որպեսզի խուսաբի Արցախյան հարցով Հայաստանի պատասխանատվությունից։ Սա անընդունելի, մերժելի և դատապարտելի վարքագիծ է։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Դա նախատեսված էր Մինսկի համանախագահության ձևաչափում որպես մի փուլ, որտեղ որոշակի լուծման տարբերակներ էին միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրությունը և եռանախագահող նախագահները կառաջարկեին, կամ կնարկայացնեին երկխոսություն հաստատելու մեխանիզմը որպես միջոց իբր թե այս իրավիճակից դուրս գալու, սա ակնհայտորեն ձախողման է դատապարտված։ Բոլոր այն հայտարարությունները, թե իբր Արցախի ներկայացուցիչների հետ լավ է, որ նստեն, խոսեն, դա ձախողման է դատապարտվապ, որովհետև եթե ի սկզբանե Ադրբեջանը արձանագրում է, որ չկա այդպիսի միավոր և արցախահայությանը ինքը դիտում է որպես Ադրբեջանի հասարակության կամ քաղաքացիների մի մաս, դա նշանակում է, որ ձախողված է որևէ միջազգային մեխանիզմի գործադրում։ Դրա համար էինք մենք ասում, որ եթե հիմքում դրվում է ինքնորոշման իրավունքը, դրա վրա կարող է կառուցվել որևէ մեխանիզմ»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ հակառակ դեպքում ինչ էլ խոսեն, դա դանդաղ մահվան գնացող գործողություն է․
«Իշխանության վարքագծում բացակայում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Իրենց այսօրվա վարքագիծը հակասում է իրենց հայտարարած նախընտրական ծրագրի, կառավարության ծրագրի դրույթներին։ Այս ամեն ինչի հիմքում ինքնորոշման իրավունքն է, որից հրաժարվում է ՀՀ իշխանությունը»,- ասաց պատգամավորը։