Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ այն մեթոդը, ինչ ընտրել է իշխանությունը տանում է առճակատման եւ ամբողջ պատասպանատվությունը իշխանության վրա է: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ով նույնպես ԱԱԾ-ի մոտ էր:
«Որովհետեւ ճանապարհը որ ընտրել է` քաղաքական ընդդիմախոսությանը այպիսի մեթոդներով պատասխանելու, բերելու է շատ ավելի ծանր ու դժվար հետեւանքների: Ուստի ժամ առաջ, վայրկյան առաջ իշխանությունը պետք է գիտակցի այս ամենը, իրավապահ մարմիններին չպետք է օգտագործի այս գործընթացում, առավել եւս, որ կանոնադրության համաձայն ԱԺ պատգամավորին չի կարելի քրեական հետապնդման ենթարկել` առանց ԱԺ համաձայնության: Խախտված է ամեն ինչ` սահմնադրությունից սկսած, բարոյական նորմերից ավարտված, հետեւաբար դատապարտելի է այս ամբողջ երեւույթը»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը հարցին, թե կմիանան արդյոք Գագիկ Ծառուկյանին, ասաց, որ իրենք արդեն հանդես են եկել հայտարարությամբ, որ ստեղծեն նախաձեռնող կազմկոմիտե, որը արտակարգ գործոցություններ կիրականացնի եւ քաղաքական իշխանությանը պատասխանատվության կկանչեն:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել:
ԱԱԾ-ի մոտ են հավաքվել ԲՀԿ պատգամավորներ, աջակիցներ, եւ քաղաքական գործիիչներ, ոստիկանները բերման են ենթարկել բազմաթիվ աջակիցների, այս պահին նստացույց են կազմակերպել աջակիցները: