կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 18:53
Տնտեսական

Հայաստանում պետք է որդեգրվի առավել ակտիվ մրցակցային պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականություն. Արծվիկ Մինասյան

Հայաստանում պետք է որդեգրվի առավել ակտիվ մրցակցային պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականություն. Արծվիկ Մինասյան

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առաջին անգամ, որպես էկոնոմիկայի նախարար, ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց նրան, թե Հայաստանի տարածքում կա՞ն տնտեսական մենաշնորհներ կամ գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարողներ, եթե` այո, ի՞նչ է դրանց հետ լինելու, ի՞նչ ռազմավարություն կամ մարտավարություն է որդեգրում կառավարությունն այս առնչությամբ:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ընդամենը 21 օր է, ինչ ԱԺ դահլիճում չէ, բայց վստահ է, որ իր հետ համաձայն կլինեն մի քանի կարևոր հարցերում: «Մենք մի նոր իրողության մեջ ենք այսօր, երբ ՀՀ-ում գործում են սահմանադրական նոր կարգավորումները, և, դրանց համապատասխան, ՏՄ պաշտպանության նոր պահանջներ են առաջադրվել: Հայաստանում պետք է որդեգրվի առավել ակտիվ մրցակցային պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականություն: Այս դրույթն ամրագրված է նաև երկու քաղաքական ուժերի համաձայնագրում: Այս մասին փետրվարի 12-ին խոսել է նաև հանրապետության նախագահը, և, բնականաբար, կառավարությունը համապատասխան գերատեսչություններին ուղարկել է համապատասխան փաստաթուղթ` կառավարության որոշման նախագիծ, որում պետք է ներկայացվեն նաև այն օրենքների ցանկերը, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն»,- ասաց նախարարը և նշեց, որ այդ ցանկում է նաև «Տնտեսական մրցակցության մասին» օրենքը, որը պետք է վերանայվի:

«Վարչապետի հանձնարարությամբ` մանրածախ առևտրի շուկայում, օտարերկյա առևտրային սուբյեկների հետ կապված, ձեռնարկվում են որոշակի գործողություններ, և առաջիկայում այդ ամենն ավելի ակնառու կլինի»,- ասաց Մինասյանը: