Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սա համազգային և ապագային միտված գործողությունների, մտահոգությունների ամբողջություն է`ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ։
«Երբ ՀՅԴ Գերագույն մարմնում քննարկվում էր այսպիսի խորհրդաժողով անցկացնելու հարցը և որոշում կայացվեց դիմել մեր գործընկերներին, ձևակերպվեց շատ հստակ խնդիր. չպետք է այսպիսի հավաքը որևէ կերպ կուսակցականացվի»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ հավաքը կդառնա մի պլատֆորմ, որտեղ հետագայում ևս բանաձևումների, քննարկումների տեսքով կձևակերպվեն մեր մտավորականության, ակադեմիական շրջանակների, հանրության, ազգային ինստիտուտների, նաև Հայ առաքելական եկեղեցու մոտեցումներն ու պահանջները ազգային դաստիրակությանը, ազգային ինքնությանը համապատասխան քաղաքականություններ մշակելու համար:
«Այն երկրները, որոնք այսօր ունեն կայուն առաջընթաց, նրանց զարգացման հիմքը, բանալին, իրենց ազգային ինքնությանը համահունչ քաղաքականություններ վարելն է: Մենք որևէ մեկին չենք հայտարարել թշնամի, որևէ մեկին չենք ուզում դավաճան պիտակավորումը տալ: Շատ կարևոր է, որպեսզի մտավորականությունը, հասարակական, քաղաքական, հանրային կյանքում մեծ հեղինակություն վայելող անձինք այս հարցերի շուրջ իրենց մոտեցումները ներկայացնեն և համախմբվեն այս օրակարգի շուրջ», – հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանի ու Արծվիկ Մինասյանի պատասխանատվության ներքո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովը՝ բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների, առանձին մտավորականների և քաղաքագետների մասնակցությամբ:
Խորհրդաժողովի բացմանը Արծվիկ Մինասյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութով․