Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունը գործը տանում է դեպի նոր մարտի 1։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նրանք արյուն են տենչում։ Երբ տեսնում են, որ քաղաքացիները ուժի կիրառման ճանապարհով չեն գնում, սադրում են։ Նրանք չեն հասկանում, որ մենք արդեն անցել ենք այս բոլոր փուլերը, չեն հասկանում, որ նրանք վերջապես դառնում են ոչնչություն։
Ով էլ լինի պատվիրատուն, նա պատասխան կտա օրենքի ողջ ծավալով։ Նույնը վերաբերում է կատարողներին։ Այսօր ոստիկանությունը առանձնակի դաժանություն է ցուցաբերել։ Ինձ թվում է՝ ոստիկանությունը հավելավճարներ է ստանում ոչ միայն իշխանություններից, այլ նաեւ այլ վայրերից։ Հայկազ Ջումարդյանի, Միքայել Արզումանյանի եւ այլ երեւույթների նման մարդիկ, հավանաբար, այլ տեղերից ֆինանսավորում կստանան քաղաքացիների եւ ընդդիմության նկատմամբ առանձնակի կոշտ վերաբերմունքի համար»,-հավելեց ընդդիմադիրը։
Մինասյանը խոսեց նաեւ իր նկատմամբ կիրառված բռնության մասին։
«Ոստիկանների հարվածները ցավալի էին։ Պայքարի շրջանակում, կարծում եմ, դա նորմալ է: Ամենակարեւորն այն է, որ Հայաստանը դառնա իրավական պետություն։
Այս երկու օրերի ընթացքում տարբեր գույների բերետավորները, ինչպես հրահանգվել է, որոշել են պատժել ՀՀ քաղաքացիներին։
Այսօրվա դրվագը դրա դրսեւորումներից մեկն էր։ Ոստիկանությունը, ակնհայտորեն, գիտեր, որ ես պատգամավոր եմ, եւ ես միայն կոչ էի անում, որ մարդկանց բերման ենթարկեն առանց բռնության։
Մարդիկ պատրաստ էին կամովին գնալ ոստիկանություն, սակայն, չնայած դրան, ոստիկանությունը բռնություն կիրառեց ամենացինիկ կերպով, այդ թվում՝ իմ նկատմամբ։
Հրամանատար կոչվածը (եթե չեմ սխալվում՝ Հայկազ Ջումարդյան), ցինիկաբար դիմելով ինձ, փորձեց ճնշում գործադրել՝ հասկանալով, որ խախտում է օրենքը։
Այդ պահին հայտնվեց մեկ այլ ոստիկան, որը՝ փորձելով ձեռքով խեղդել ինձ, սկսեց սպառնալ ինձ։ Նա թմրամիջոցների ազդեցության տակ է եղել, կամ նրան հրահանգել են անպայման վիրավորել ինձ։
Այդ պահին մեքենայում զինվորական համազգեստով տղամարդն անգիտակից վիճակում է եղել։ Երբ պահանջեցի օգնել քաղաքացուն, այս ոստիկանը շարունակեց սպառնալից տոնով խոսել, ապա քաղաքացուն բառացիորեն նետեցին ասֆալտին։
Ովքե՞ր են այդ իրավապահները, ինչպե՞ս են նրանք վերաբերում օրենքին: Նրանք հանցագործներ են։ Կարծես հրահանգ են ստացել»,- ասաց նա։