Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից հումանիտար ուղեբեռ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Խոսքը խմելու ջրի պահպանման համար նախատեսված տարաների մասին է, որոնք անհրաժեշտ են ԼՂ բնակիչներին՝ խմելու ջրի մատակարարման խափանումների պատճառով:
Ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հատուկ ուղեբեռը փոխանցվել է դպրոցներին և մանկապարտեզներին, որոնք գտնվում են սահմանազատման գծի մոտ՝ հեռավոր շրջաններում:
«Այսօր ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ հումանիտար ուղեբեռ են տեղափոխել Երևանից Լեռնային Ղարաբաղ: Մենք 14 տարա ենք բերել՝ 5 և 3 խորանարդ մետր տարողությամբ՝ նախատեսված խմելու ջրի համար»,- հայտնել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Վերջին երկու շաբաթում խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի զինծառայողներն ավելի քան 30 շրջայց են կատարել և 200 տոննա խմելու ջուր փոխանցել Ստեփանակերտի ավելի քան 1500 բնակչի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։