Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է բառացի հետևյալը․ <>։
Հարգելի հայրենակիցներ, այդ պատգամավորի հայտարարությունը բացարձակ սուտ է։ Գորիսեցիներն իրենց ձայնը տվել են այն մարդուն, ով մշտապես շենացրել է իր քաղաքը, օգնել է իր քաղաքի բնակիչներին։ Գորիսեցիները ընտրել են այն մարդուն, ով թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում և թե առհասարակ իր ողջ կյանքում առաջնորդվել է բացառապես այն սկզբունքով, որ յուրաքանչյուր Հայ պետք է սիրի իր ազգությունը, պետք է միայն ու միայն կառուցի, որպեսզի բոլորը իմանան, որ Հայ ազգը միշտ լինելու է և երբեք ծնկի չի գա ոչ մեկի առաջ։
Իսկ այդ պատգամավորին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել և իր մեջ կարողություն գտնել պարզապես տղամարդավարի ընդունելու պարտությունը»: