Միասին կարող ենք
կարևոր
2278 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 15:32
Քաղաքական

Շատ հպարտ եմ լինել այն 10%-ի մեջ, ովքեր իրենց ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին․ Տիգրան Քոչարյան

Շատ հպարտ եմ լինել այն 10%-ի մեջ, ովքեր իրենց ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․

Նախընտրականի ու հետընտրականի մասին՝ համառոտ

- Այս ընտրություններին ևս ձայնս տվել եմ Ռոբերտ Քոչարյանին: Իմեննո Ռոբերտ Քոչարյանին: Շատ հպարտ եմ լինել այն 10 % /145 000 մարդկանց մեջ, ով ձայն ա տվել իրեն, քանի որ, պայմանական ասած, քոչարյանական լինելը դա արդեն գաղափարախոսություն է , իսկ մենք բոլորս անցել ենք այս տարիների թոհուբոհով:

Լևի ու պատահական մարդ այս 145 000- ի մեջ ուղղակի այլևս չկա:

- Ամբողջ նախընտրականից առաջ գործընթացը, ընտրարշավի ժամանակ, լռության օրը, ընտրության օրը, հետընտրական հաշվարկը եղել են ոչ լեգիտիմ ու կեղծված, կողմերը ու իրենց աջակիցները եղել են բացարձակ անհավասար պայմաններում:

0 լեգիտիմություն:

- Ընդդիմությունը մի քանի հարմար պահ բաց թողեց ու կորցրեց տեմպը ընտրության օրվաավարտից հետո, դրա մասին երեկ խոսել եմ ԹՎ5-ի եթերում:

- Այսքանով հանդերձ նիկոլը պռավալ տվեց ընտրությունները չհավաքելով ԱԺ-ում բաղձալի սահմանադրական մեծամասնությունը , դրա համար մինչև հիմա ոչ Ալիևը, ոչ էրդողանը (կոնկրետ տղերքին կոչկել ա) ու դա մեծ խնդիր ա իրա համար: Ինքը պետք է քերի ձայներ ընդդիմությունից՝ դա ապահովելու համար:

Այսինքն բոլորիս պետք է որ ինքը այդ ձայները ոչ մի պարագայում չստանա:

- Մանդատների պահով: Կա էմոցիոնալ դաշտ՝ չվերցնել , որի մեջ շատերս ենք գտնվում, այդ թվում և իմ սիրտը: Դրա համար երբեք թեկնածու չեմ ցանկացել դառնալ, որ այսպիսի իրավիճակներում չհայտնվեմ։

Կա պրագմատիկ դաշտ, որտեղ գտվում են էլի շատերը՝ այդ թվում իմ բանականությունը: Որպեսզի մանդատներից հրաժարվեն 3 կուսակցությունները, պետք է հրաժարվեն ընտրական ցուցակներում ներկա 500 ավել թեկնածուները:

Կգտնի՞ 2-10 իշխանզաքարյան կամ գեղամնազարյան հոգի նիկոլը այդ 500 հոգու մեջ: Շատ ավելի հավանական է, քան մանդատը վերցնող ընդդիմադիր 44 հոգու մեջ:

Սա արդեն ընդդիմության առաջնորդների խնդիրն է ուշադիր զտել ցուցակներ ու բոլոր հնարավոր տատանվողներին ռադ անել ցուցակներից:

Հ.Գ. Եվս մեկ կանխատեսում անեմ մեր ընդդիմադիր դաշինքներին /կուսակցույթւոների պատասխանատուներին:

Այս մի քանի օրը նիկոլը փորձելու է իր նկարած 49,82 տոկոսը դարձնել 50,01: Սա իր համար շատ կարևոր հոգեբանական շեմ ա, գոնե սա մի թողեք անի:

Հ.Հ.Գ. Սա նիկոլի 4-րդ սռոկն ա: