կարևոր
9055 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-02 17:56
Իրավական

Տեսանյութում ոստիկանության գործողությունները, բացառապես, Լևոն Քոչարյանի ուղղությամբ են․ Էրիկ Ալեքսանյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, որի ժամանակ հետազոտվում են  նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, մասնավորապես տեսագրությունները։ Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի, այդ տեսանյութերն իրականում փաստում են ոստիկանների գործողությունների անօրինականությունն ու այն, որ ներկայացված մեղադրանքն անհիմն է։

Ըստ նախաքննական մարմնի՝ Լևոն Քոչարյանը ներկայացված տեսանյութերում խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողությունները, այն է՝ քաղաքացիների բերման ենթարկելուն, իսկ տեսանյութերում երևում էր, որ ոստիկանները որևէ օրինական պահանջ չեն ներկայացրել քաղաքացիներին։
 

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լևոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։ Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Նախաքննության ավարտական փուլում Լևոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։

Ի դեպ, այս անգամ ևս,  դատական նիստն ընդմիջվեց տեխնիկական խնդրի  պատճառով։