Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում քուրդ քաղբանտարկյալներին ծեծի ու խոշտանգումների են ենթարկում թուրքական հիմնը երգելուց հրաժարվելու համար: Տուժածները խոսում են «արդարությունից, մարդասիրությունից և արժանապատվությունից դուրս» վերաբերմունքի մասին և պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել. հաղորդում է քրդական ANF-ը։
Շըրնաքի խիստ ռեժիմի բանտից քաղբանտարկյալները դիմել են հանրությանը և կոչ են արել ստեղծված պայմաններում անհապաղ քայլեր ձեռնարկել։ Բանտարկյալները դատապարտում են վարչակազմի կողմից արդարադատության, մարդասիրության և մարդկային արժանապատվության սահմաններից դուրս իրականացվող հետապնդումները՝ դատապարտելով տեղի ունեցող կամայականությունը։ Բռնության այս շղթայի վերջին օղակը ծեծն էր՝ հարվածներ դեմքին և այլ ֆիզիկական բռնություններ բանտարկյալների նկատմամբ, որոնք հրաժարվում են երգել Թուրքիայի օրհներգը: Շըրնաքի բանտի բանտարկյալները պահանջում են անհապաղ հետաքննություն։
Կոչը հրապարակել են քաղբանտարկյալ Համզա Սյոնմեզի հարազատները։ Երկուշաբթի ընտանիքի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ բանտի պահակները ներխուժել են խցերը։ «Մեզ խնդրեցին կանգնել զգաստ և երգել «Իսթիքլալ Մարշը» («Անկախության քայլերթ»` Թուրքիայի և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության օրհներգը): Մենք ասացինք, որ չենք ընդունում նման վերաբերմունքը։ Հետո մեզ ծեծեցին։ Ես գլխի վնասվածք ստացա, իսկ մյուս բանտարկյալների քթերը կոտրվեցին։ Ավելի ուշ մեզ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ ոմանց պետք է վիրահատեին»,- պատմել է նա։