կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 18:07
Մշակույթ

«Ֆրեսկո» փառատոնի հիմնը՝ խուլ երիտասարդների կատարմամբ

«Ֆրեսկո» փառատոնի հիմնը՝ խուլ երիտասարդների կատարմամբ

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը ակտիվորեն աշխատում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես երիտասարդների հետ: Փառատոնի կամավորների թվում քիչ չեն լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները, ովքեր փառատոնի կազմակրեպիչ «Ֆորմիկա արտ փրոդաքշըն» ստուդիայի հետ աշխատում են արդեն մի քանի տարի:

 

Փառատոնն իրավամբ նրանց հասանելի դարձնելու համար կազմակերպիչները նախատեսել են կինոդիտումներն անցկացնել ժեստերի լեզվի համաժամանակյա թարգմանությամբ: Թարգմանությունը կիրկանացնի ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը:

 

«Ժեստերի լեզուն իմացող խուլերի համայնքը իրեն հաշմանդամ է զգում միայն այն դեպքում, երբ չեն լսում ու արտահայտվում, այսինքն` զրկված են ժեստերի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունից»,- է Զուբեյդա Մելիքյանը:

 

Նա նշում է, որ խուլերի համայնքի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են ընդունել ֆիլմերի թարգամության նախաձեռնությունը. «Նրանք էլ են ուզում ֆիլմ նայելիս ոչ թե գուշակություններ անել, այլ հասկանալ ֆիլմն ամբողջությամբ: Հասկանալ ու նաև իրենց կարծիքը հայտնել տեսածի ու զգացածի վերաբերյալ: «Ֆրեսկոն», կարծում եմ, նրանց կտա այն զգացողությունները, որոնց պակասը նրանք հաճախ են առօրյա կլյանքում զգում»:

 

«Երբ իմացա, որ Տեր Եսային և Շահենը մեծ միջոցառում են անելու, որը նաև մեզ համար է նախատեսված լինելու, որոշեցի անպայման ներգրավվել նախապատրաստական աշխատանքներում և իմ լուման ունենալ այս մեծ տոնի կազմակերպման գործում»,- ժեստերի լեզվով ասում է Գրետա Ավագյանը:

 

Խուլերի համայնքի ներկայացուցիչներն այս օրերին կարևոր ստեղծագործական գործընթացում են. նրանք սովորում են հատուկ փառատոնի համար գրված հիմներգի բառերը: