| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հերթական մտքի փայլատակումն է թույլ տվել՝  ետ չմնալով իր հոր՝ Արմեն Ավինյանի վերջերս արած աղմկահարույց արտահայտությունից։ Մարդկանց վիրավորելու աստիճան  որակումներ տալն ասես Տիգրան Ավինյանի դեպքում օրինաչափ է դարձել։ Հասարակությունը դեռ չի հասցրել մարսել Ավինյանի հոր  արած՝  «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտությունը, մեկ էլ հանկարծ Տիգրան Ավինյանը դաշտ է ներտում հերթական՝ « կներեք, բայց մարդիկ փափախով քուրդ չեն» արտահայտությունը։
 
Ստացվում է, քաղաքապետի ընտանիքի թիրախում այս անգամ էլ՝ մեր կողքին ապրող քուրդ ժողովուրդն է , որոնց մասին խոսելիս, չգիտես ինչու,Ավինյանը  հարկ է համարում ներողություն խնդրել, և արդյունքում հասկացվում է, որ «փափախով քուրդ» ասվածը համարվում է կա՛մ վիրավորանք, կամ՝ ծաղրանք։ 
 
Երևանի քաղաքապետի աթոռին գտնվողն ուղղակի չի պատկերացնում, որ ամեն մի խոսքը պետք է չափված և կշռված լինի, և որ այն կարող է սկանդալի առիթ հանդիսանալ։