կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-13 14:54
Հասարակություն

Երկրի հիմնը ոչ թե գեղեցկության մրցույթի համար է, այլ պարզապես խորհուրդ ունի այն. Մանոյան

 Երկրի հիմնը ոչ թե գեղեցկության մրցույթի համար  է, այլ պարզապես խորհուրդ ունի այն. Մանոյան

Եթե փոփոխության կողմնակիցները կամ փոփոխություններն առաջարկողներն արվեստագետներ են, երաժիշտներ, ցավոք, նրանք չեն հասկացել, որ երկրի դրոշը, հիմնը ոչ թե գեղեցկության մրցույթի  համար են, որ մենք ավելի լավ երգենք, ավելի լավ գույների համադրություն անենք, այլ խորհուրդ ունեն. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի Հանրապետության հիմնի փոփոխությանը վերաբերող ցանկություններին:

«Հիմնը փոխել` կնշանակի այլ փոփոխություններ անել: Իսկ  եթե քաղաքական գործիչներն են առաջարկողները, նշանակում է՝ ցանկանում են  արհամարհել Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակը: Դա կլինի ամենամեծ հետ քայլը»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի Հանրապետության մասին հռչակագրում ասվում է, որ Հայաստանը շարունակելու է Առաջին հանրապետության ժողովրդավարական և այլ մոտեցումներն ու հայացքները, ինչը, Մանոյանի խոսքով, հնարավորություն է տալիս, որ այդ խորհրդանշական շարունակությունը պահվի: