կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-16 14:26
Տարածաշրջան

Եվրախորհրդարանը քննադատել է Թուրքիային՝ ժամանակավոր համաներման ժամանակ լրագրողներին և քաղբանտարկյալներին ազատ չարձակելու համար

Եվրախորհրդարանը քննադատել է Թուրքիային՝ ժամանակավոր համաներման ժամանակ լրագրողներին և քաղբանտարկյալներին ազատ չարձակելու համար

Թուրքիայի իշխող կուսակցությունները որոշել են «կանխամտածված մահվան վտանգի ենթարկել նրանց, ում համարում են քաղաքական հակառակորդներ»։ Այս մասին ահազանգում են Եվրախորհրդարանի անդամները։

ԵԽ պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության համաձայն՝ ԵԽ-ում Թուրքիայի հարցով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորն ու ԵԽ-ի ԵՄ-Թուրքիա միացյալ խորհրդարանական կոմիտեի պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոդինսկին հայտարարել են.

«Թուրքիայի խորհրդարանի օրենսդրական լրացումները, որոնք թույլ են ազատ արձակել տալիս 90 հազար բանտարկյալի, բացառությամբ նրանց, ովքեր ազատազրկվել են իրենց քաղաքական գործունեությա  համար, մեծ հիասթափություն են առաջացնում։ Մենք հույս ունեինք, որ թուրքական խորհրդարանը կընդուներ արդար, պատասխանատու և անխտրական օրենք, որը կյանքեր կփրկեր թուրքական լցված բանտերում։ Նման օրենքը անհրաժեշտ է, հատկապես նրանց համար, ովքեր ազատազրկվել են ապօրինաբար՝ քաղաքական նկատառումներով։ Դրա փոխարեն թուրքական իշխող կուսակցությունները որոշել են կանխամտածված մահվան վտանգի ենթարկել մահացու հիվանդ լրագրողներին, իրավապաշտպաններին և նրանք, ում համարում են քաղաքական հակառակորդներ»։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն և այլ անդամ-պետությունները պետք է այդ հարցը լուծեն իրենց թուրք գործընկերների հետ տարբեր մակարդակներում։ ԵՄ-ն կոչ է արել ՄԻԵԴ-ին արագացնել Թուրքիայում քաղաքական պատճառներով ազատազրկված քաղաքացիների գործերի դատական որոշումները՝ հանուն մարդկային կյանքեր փրկելու, հաշվի առնելով համավարակը և թուրքական բանտերի գերծանրաբեռնվածությունը։