Հայտնի ամերիկյան երգչուհի Բեյոնսեն խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողության ժամանակ ԱՄՆ հիմնը կենդանի կատարմամբ չի հնչել. հայտնում է Лента-ն: Նա այդ մասին ասել է է «Սուպեր Բոուլ»-ում կայանալիք իր ելույթին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Բեյոնսեն պատմել է, որ ձայնագրություն է միացված եղել, քանի որ ինքը ժամանակ չի ունեցել փորձ կատարել իրեն նվագակցող ԱՄՆ Ծովային հետևակի նվագախմբի հետ։ Երգչուհին ասել է, որ վախեցել է ռիսկի դիմել և ցանկացել է, որպեսզի նախագահը և երկիրը հպարտություն զգան։