|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Գիտեք, որ վերջերս երկու ցավալի դեպք ունեցանք՝ Սուրմալուի և Ազատ գյուղի դեպքերը, այդ երկու դեպքերը հիմք են հանդիսանում, որպեսզի մենք հետևենք ստանդարտների համապատասխանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մալաթիա» տոնավաճառի փակմանը, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Պետք է այնպես անենք, որ անվտանգային բոլոր նորմերը պահպանված լինեն նմանատիպ օբյեկտներում։ Օրենքի սահմաններում ընդունվել է ամենախելամիտ որոշումը, այն մարդկանց համար, ովքեր այնտեղ աշխատում են, ապահոված են վատ աշխատանքային պայմաններ։ Մոտակայքում կան առևտրի կենտրոններ, այնտեղ հանգիստ կարելի է տեղ ճարել և շարունակել իրենց գործունեությունը։ Կարծում եմ, որ բոլոր շուկաները պետք է ստուգվեն, որպեսզի կարողանանք հասնել մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Այս մարդիկ տարիներ շարունակ աշխատել են այնտեղ, ու վաղ թե ուշ այդ օրը գալու էր, լավ է, որ եկել է այս օրը, ոչ թե «Սուրմալուի» պես օր»,- ասաց նախարարը։ Քերոբյանը ասաց, որ հերթով բոլոր առևտրի կենտրոններում իրականացվելու են ստուգումներ։