կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 14:17
Քաղաքական

Մեր քաղաքացիներն ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ. Վահան Քերոբյան

Իրականում մենք շատ անհանգստացած ենք գնաճի մակարդակով․ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների նկատմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը զուսպ գնաճ ունեն: Պետք է ասեմ, որ այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից շատ ավելի շատ է, և դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ», - ասաց Քերոբյանը: