|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Կանոնակարգի խախտումն անթույլատրելի է․ ԱԺ ամբիոնից խոսքն ուղղելով իշխանական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Տիկի՛ն Տիգրանյան, Դուք էստեղ հայտարարում եք, որ 4 պատգամավորների ստորագրությամբ եկել է առաջարկություն։ Փոխարենը պաշտպանեք մեր տեսակետը, ասեք՝ ներկայացրել են, պետք է հարցեր տան, եկել եք էստեղ, կանոնակարգի խախտումն եք պաշտպանում, կարելի՞ է այդպես։ Դուք բարձրաձայնում էիք, որ՝ այո՛ , լավ առաջարկություններ լինեն, ներկայացրեք, մի՛ սպասեք, երբ իշխանության կգաք՝ նոր։ Ներկայացվեց, և կառավարության ներկայացուցիչն էստեղից հայտարարում է, որ դա սոցիալական փաթեթի գաղափարաբանությանը հակասում է»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։