|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Պետք է ունենալ իշխանություն, որը կատարում է իր նախընտրական խոստումները․ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը ոչ միայն չի կատարել իր նախընտրական խոստումները, այլ իրականացնում է ուղիղ հակառակը:
«Արդյոք չեք մտածո՞ւմ, որ ձեր վարքագիծը ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլ նաև մեր խորհրդարանը տանում եք անհասկանալի ուղղությամբ», - ընդգծեց Մինասյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը, որի տակ 58 հզ․ քաղաքացի էր ստորագրել։