|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկներին, որոնք նա ընդդիմադիրներին էր ներկայացրել իր հոդվածում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Տեր-Պետրոսյանն առաջարկել էր, որ Նիկոլի հետ նստեն սեղանի շուրջ՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու։
«Պրն․ Տեր-Պետրոսյան, «ազգակործան պատուհասի» հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք, մենք իր հետ ունենք մեկ օրակարգ՝ խաղաղ, անցնցում րոպե առաջ հեռացում»,-պատասխանեց Իշխան Սաղաթելյանը։
Տեր-Պետրոսյանը նաև ասել է՝ Փաշինյանի փոխարեն ով էլ որ լինի, միևնույն է, այդ զիջումները փաթաթելու են իր վզին և երկիրը գնալու է նոր զիջումների։
«Էս ժողովրդի վզին հնարավոր է՞ զիջում փաթաթել։ Հարգելի պրն․ Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ խոսքերն ասում էիր և 1997-98 թվականներին, ասում էիր՝ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, Սերգո՛ ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել, բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք և Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Բայց երբ 2018 թ-ին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, նշեց նա, ովքեր կրկին այդ գծի մեջ էին, որ պետք է տանք՝ Արցախի 72 տոկոսը չտվեցին, ու հիմա ժամանակն է, որ սրանք հեռանան, որ կարողանանք փրկել Արցախը։
«Հետևաբար, մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը, որևէ բան չեք կարող փաթաթել»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Վաղվա անելիքի մասին նա ասաց․ սկսում ենք իշխանազրկման գործընթացը, դրա համար բոլոր հնարավորությունները ստեղծված են։
Արդեն իշխանությունը գտնվում է փողոցում, հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին՝ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Անհրաժեշտ է կազմակերպվածության նոր մակարդակ, նշեց նա, պետք է մեր թիվը այնքան մեծացնել, որ ոստիկանները չկարողանան ժողովրդի ցասումը կասեցնել։
Վաղը հավաքվում ենք ժամը 12-ին, ոչ թե աշխատանքից հետո, նշեց նա, բաժանվում ենք 4 մասի և մայրաքաղաքն ամբողջությամբ պարալիզացնում։
Շաբաթ օրը խոշոր ավտոերթով շարժվում ենք գեղատեսիլ որևէ մարզ՝ միասին Երևան գալու համար։ Այդ ընթացքում Երևանում շարունակվելու են ակցիաները։
«Չենք հոգնում, չենք հիասթափվում, ժողովրդի մեծ մասը փողոցում է, հաշված ժամերի ընթացքում իշխանությունը անցնելու է ժողովրդին»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։
Նաև հայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են ավելի ակտիվ ներգրավվել աշխատանքներում, թող մոտենան վրաններին՝ իրենց անունը և հեռախոսահամարը թողնեն։
Մանրամասն՝ տեսանյութում․