|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Այս ամսվա սկզբին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու, որոնք իբր լրտեսել են Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության օգտին. հաղորդում է թուրքական NTV-ն։
Հոկտեմբերի 7-ին անվտանգության ծառայության աշխատակիցները ռեյդ են անցկացրել հանրապետության չորս նահանգներում՝ ձերբակալելով ազգությամբ արաբ ենթադրյալ լրտեսների՝ հինգ բջիջներից:
Զեկույցում նշվում է, որ մոտ 200 հետախույզ է ներգրավված եղել ենթադրյալ լրտեսների բացահայտմանն ուղղված և մեկ տարի տևած գործողության մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածյալները տեղեկություններ են հայթայթել թուրքական կառավարության և քաղաքապետարանների կողմից պաղեստինցիներին ցուցաբերվող օգնության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են պաղեստինցիները ընդունվում թուրքական բուհեր։ Խումբը նաև տեղեկություններ է հավաքել երկրում օտարերկրյա ուսանողների մասին, որոնք հետագայում հնարավոր է աշխատեին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մեջ, ինչպես նաև տեղեկություններ երկրում գործող տարբեր կազմակերպությունների ու ասոցիացիաների մասին:
Ենթադրյալ լրտեսական ցանցի հետաքննությունը կշարունակվի. հաղորդում է NTV-ն։