|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի Գերագույն դատարանը հաստատել է Իրանի և Շվեդիայի քաղաքացի Ահմադ Ռեզա Ջալալիի մահապատիժը, որը մեղադրվում է Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ԻՍՆԱ գործակալությանը հղումով։ Պատիժը կիրականացվի մինչև մայիսի 21-ը։
Իրանը մեղադրում է Ջալալիին իրանական միջուկային ծրագրի մասին գաղտնի տեղեկատվություն «Մոսադ»-ին փոխանցելու մեջ, ինչը հանգեցրել է այդ երկրում միջուկային երկու գիտնականների սպանությանը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ջալալիի՝ Շվեդիայում ժամանակավոր գտնվելու և այդ երկրում «Մոսադ»-ի կողմից հավաքագրվելու պատճառով Շվեդիայի կառավարությունը Ջալալիի ձերբակալությունից հետո նրան մշտական բնակության թույլտվություն է տվել։ Նշվում է, որ դա արվել է Իսրայելի խնդրանքով։ Ավելի ուշ Ջալալին ստացել է Շվեդիայի քաղաքացիություն։ Ըստ Իրանի ներկայացուցիչների՝ դա արվել է Իրանի դատական համակարգի վրա ճնշում գործադրելու ակնկալիքով։