Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
ԱՄՆ պաշտոնյաները պարբերաբար այցելում են Իսրայել, քանի որ 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին սկսվեց Գազայի պատերազմը: Բայց հատուկ առաքելությունը միշտ կատարել է ԿՀՎ նախկին ղեկավար Ուիլյամ Բերնսը։ Որպես կարիերային դիվանագետ՝ նա լավ տիրապետում էր Մերձավոր Արեւելքի խնդիրներին եւ ավելի շատ հանդես էր գալիս որպես ունիվերսալ դիվանագետ։ Բանը նույնիսկ այնքան հեռւ գնաց, որ նա դարձավ Գազայի հակամարտության կարգավորման ԱՄՆ ջանքերի առանցքային դեմքը՝ միայն ԿՀՎ-ի եւ «Մոսադի» ուժերով, այդ բանակցություններից հետ մղելով պետքարտուղար Բլինկենին եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին։ Հենց Բըրնսն էր նախագահ Բարաք Օբամայի օրոք ղեկավարում Իրանի եւ միջնորդների վեցյակի միջեւ գաղտնի բանակցությունները՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Գերմանիայի։ Նա նաեւ ներգրավված էր նախագահ ո Բայդենի օրոք Իրանի հետ փակ անուղղակի բանակցություններին։ Արդյո՞ք Ռաթկլիֆը մտադիր է ընդհատել Բըրնսի էստաֆետն այս ուղղությամբ: Ավելի վաղ նա քննադատել էր դեմոկրատ նախագահ Բայդենի վարչակազմի մոտեցումը Մերձավոր Արեւելքի հակամարտությանը՝ հայտարարելով, որ «Գազայի հատվածում նրա ռազմական գործողությունների պատճառով Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու Բայդենի սպառնալիքը սպառնալիքի տակ է դրել առանցքային դաշնակցին», նաեւ ասելով՝ «վարչակազմը բավականաչափ կոշտ չի վարվել Իրանի հետ»:
Բայց հիմա իրավիճակը փոխվել է, եւ ԱՄՆ արտաքին հետախուզության ապաքաղաքականության քիչ նկատելի նշաններ են ի հայտ եկել։ Բանն այն է, որ Նեթանյահուի այցը Վաշինգտոն, Իսրայելի շատ փորձագետների կարծիքով, որակվում է «ըստ արդյունքների նրա վատագույն այցերից մեկը»: «Այն չի ավարտվել այնպես, ինչպես հույս ուներ այդ մարդը, թեեւ դեռ վաղ է հայտարարել երկարատեւ ձախողման մասին, որը կապված է ամենակարեւորի հետ, ինչին անհամբեր սպասում էր Իսրայելը», - գրում է մերձավորարեւելյան Al-Akhbar պորտալը: Մանսավորապես՝ ԱՄՆ-ի մոտեցմամբ իրանական սպառնալիքին։ Չնայած Թրամփի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուի գործադրած հսկայական ջանքերին՝ նա չկարողացավ Թրամփին հետ պահել Թեհրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելուց, եւ չստացավ գործողությունների հստակ ( ... ) ուժային տարբերակ բանակցային գործընթացի ձախողման դեպքում»:
Ավելին, միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար Ամմանում իրանական կողմի հետ հանդիպումից առաջ վերջին պահին, Թրամփը, իսրայելցիների հետ շատ մտերիմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի փոխարեն, որոշեց ուղարկել Մերձավոր Արեւելքում իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին, իսկ Ռաթքլիֆին հանձնարարվեց նախազգուշացնել Իսրայելին հնարավոր սադրիչ գործողություններից, որոնք ուղղված են այդ բանակցությունների տապալմանը: Փորձագետների կարծիքով՝ Թրամփի նման քայլի դիմելուն դրդած պատճառների թվում նկատվում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայություններին արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը մասնակցելուց հետ քաշելու ձգտումը:
Ինչ վերաբերում է Սիրիայում իսրայելա-թուրքական բարդություններին, ապա երկու երկրի սպաների միջեւ սկսվել են տեխնիկական բանակցություններ՝ հակամարտության կանխարգելման մեխանիզմի ստեղծումը քննարկելու համար: Հաղորդվում է՝ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ կկառուցվի համակարգման համակարգ յան համակարգի նմանությամբ, որը կա Սիրիայում Ռուսաստանի հետ: Այս քայլը նույնպես հաջորդեց Վաշինգտոնում Թրամփի եւ Նեթանյահուի հանդիպումից հետո:
Առայժմ բաց է մնում Գազայի հարցը եւ Իսրայելի ձգտումը ընդլայնել իր սահմանները՝ գրավելով հարեւան երկրների տարածքները։ Նա օկուպացրել է Գազայի հատվածը, արեւմտյան ափը եւ Հարավային Լիբանանի որոշ շրջաններ, Սիրիայի մի մասը։ Բայց ակնհայտ է՝ Թրամփը դեմ է ռազմական տարբերակին՝ վախենալով ներքաշվել տարածաշրջանային խոշոր հակամարտության մեջ։ Իսկ Իսրայելն առանց ԱՄՆ-ի աջակցության չի կարող միաժամանակ պատերազմել չորս ճակատով։ Այսպիսով, մենք տեսնում ենք տարածաշրջանում դիսպոզիցիայի նկատելի փոփոխություն։ Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես հույս ուներ Նեթանյահուն։ Բայց արդյո՞ք Թրամփի դիվանագիտությունը բավարար կլինի Նեթանյահուի տարածաշրջանային ծրագրերը եւ Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունները զսպելու համար, մեծապես կախված կլինի Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքներից: Այս ճանապարհին դեռ շատ խոչընդոտներ կան, եւ դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել այս փուլում ԿՀՎ-ի եւ «Մոսադ» - ի հաջողության կամ ձախողման մասին, որոնք ցանկացած պահի կարող են անդրադառնալ գործողությունների ծայրահեղ տարբերակներին եւ սցենարներին, ինչի մասին ակնարկում է Թրամփը: Պարզ է նաեւ, որ Իսրայելը տարբեր ձեւերով ճնշում է գործադրելու բանակցությունների վրա, եւ կարող են հաջորդել ամենաանսպասելի իրադարձությունները։ Այսպիսով, առջեւում կարեւոր իրադարձություններ են:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի