Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստամբուլում սկսվել է դատավարություն, որում քննվող գործով 16 մարդ մեղադրվում է Իսրայելի օգտին «քաղաքական և ռազմական» լրտեսության մեջ. հայտնում է The Times of Israel-ը։
Ըստ կառավարամետ Sabah թերթի և թուրքական այլ լրատվամիջոցների` մեղադրյալները, այդ թվում՝ պաղեստինցիներ և սիրիացիներ, ձերբակալվել են հոկտեմբերին։ Գործողությունն իրականացրել է Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալությունը։ Մեղադրյալներին մեղավոր ճանաչվելու դեպքում սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Կասկածյալները, իբր, լրտեսել են պաղեստինցի և թուրք ուսանողներին և այլոց՝ հանուն Իսրայելի: Նրանք գործել են հինգ առանձին բջիջներով։ Նրանիցի ոմանք, իբր, հանդիպել են Շվեյցարիայում, Խորվաթիայում, Ռումինիայում և Քենիայում իսրայելցի զինծառայողների հետ:
Հաղորդվում է, որ թուրքական հետախուզության աշխատակիցները մեկ տարի հետևել են խմբին՝ նախքան նրանց ձերբակալելը: Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել այս իրադարձությունները։
Հոկտեմբերին տեղի ունեցած ձերբակալություններից հետո «Մոսադ»-ի նախկին փոխղեկավարը հերքեց, որ ձերբակալվածները իսրայելական լրտեսներ են։ Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները հրապարակել են ենթադրյալ գործակալների լուսանկարները։
Դատավարության մասին հաղորդագրությունները տարածվել են Իսրայելի և Թուրքիայի միջև տարիների լարվածությունից հետո հարաբերությունների ջերմացման նշանների ֆոնին` ընդամենը մի քանի օր անց, երբ երկու երկրների նախագահները սկսեցին խոսել հնարավոր հանդիպման մասին։