Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են կրկին խորհրդարան բերել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին օտարերկրյա գործակալների մասին ԱՄՆ օրենքի՝ FARA-ի լիբերալ տարբերակը, որը նրանք ցանկանում էին ընդունել Վրաստանում, ընդդիմադիրները, ամերիկյան դեսպանը և եվրոպացի քաղաքական գործիչները անվանեցին «ռուսական»։ Սա հանգեցրեց լայնածավալ բողոքի ակցիաների։
Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը Վրաստանի խորհրդարան կներկայացվի նույն տեքստով, ինչ նախորդ տարի։
Վրաստանի իշխող կուսակցության գործադիր քարտուղարի խոսքով՝ «Օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն կօգտագործվի «Կազմակերպություն՝ արտաքին ուժերի շահերի վարող» տերմինը։
«Հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է գրված այս օրենքում, նրա միակ պահանջը տարին մեկ անգամ հայտարարագիր լրացնելն է, օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը հրապարակելը, որի խախտման համար որոշակի տուգանքներ են նախատեսվում»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։