|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Իրանի դեմ Դանիայի առաջ քաշած մեղադրանքներն անհրաժեշտ է դիտարկել իսրայելական հատուկ ծառայությունների` ՄՈՍԱԴ-ի սադրիչ գործողությունների տրամաբանության շրջանակներում: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` անդրադառնալով նախօրեին դանիական իշխանությունների կողմից Իրանին հասցեագրված մեղադրանքներին:
Հիշեցնենք, որ Դանիան Իրանին մեղադրել է իրանական հետախուզության կողմից իր տարածքում Իրանի հակառակորդներից մեկի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ:
«ՄՈՍԱԴ-ի համառ և սադրիչ գործողություններն Իրանին առավել վճռական են դարձնում` ամրապնդելու աշխարհի հետ իր կառուցողական գործակցությունը»,- գրել է Զարիֆը:
Իսրայելական «The Jerusalem Post» պարբերականն իր` հոկտեմբերի 31-ի համարում տեղեկացրել էր Դանիայի կողմից Իրանին հասցեագրված մեղադրանքների գործում ՄՈՍԱԴ-ի անմիջական դերակատարության մասին: