|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիային՝ նշելով, որ Անկարան այլևս չի կարող ակնկալել ամերիկյան Ֆ-35 կործանիչների ձեռք բերումը. հայտնում է РИА Новости-ն:
Ուրբաթ Ռուսաստանը սկսել է զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը։
ԱՄՆ նախագահը Ռուսաստանի և Թուրքիայի պայմանագիրն «անարդար» է անվանել: Նա հիշեցրել է, որ Անկարան պատվիրել է հարյուր Ֆ-35 կործանիչ: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան «չի կարողանա ավելին գնել» Ս-400-ի գործարքի պատճառով։