|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել առ այն, որ Հարվարդի համալսարանը «գումար է վերցրել» դաշնային կառավարությունից Փոքր բիզնեսի համար նախատեսված աշխատավարձների պաշտպանության ծրագրի շրջանակներում և ինքը կխնդրի հետ վճարել այդ գումարը. այս մասին գրում է Fox News-ը, հայտնում է Yerkir.am-ը։
Թրամփը, մասնավորապես, նշել է. «Հարվարդը պետք է վճարի գումարը: Նրանք չպետք է այն վերցնեին»,-ու հավելել. «Ես չեմ պատրաստվում անուններ տալ, բայց երբ ես տեսա Հարվարդը, նրանք ստանում են երկրի ամենամեծ նվիրատվություններից մեկը եւ, հավանաբար` աշխարհի... Նրանք պետք է վճարեն այդ գումարը»։
Միևնույն ժամանակ Հարվարդի համալսարանը հերքում է՝ դիմել է կորոնավիրուսից տուժած փոքր բիզնեսի համար նախատեսված ֆինանսական աջակցության համար։ Բուհը նշել է, որ ֆինանսական միջոցները ստացել է առանձին հիմնադրամի շրջանակներում` ակադեմիական հաստատությունների համար CARES օրենքի համաձայն: