Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան «Patriot» զենիթահրթիռային համալիրներ կստանա միայն այն դեպքում, երբ Ռուսաստանին վերադարձնի Ս-400 համակարգերը. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Ճապազրույցի ժամանակ պաշտոնյան, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի դիրքորոշումն ակնհայտ է իր պաշտոնը ստանձնելու պահից ի վեր: Թուրքիան «Patriot» կստանա միայն այն ժամանակ, երբ Ս-400-ները վերադարձնի Ռուսաստանին»:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր՝ Վաշինգտոնը փափկեցնում է իր դիրքորոշումը «Patriot» պաշտպանական համակարգի վաճառքի հարցում. «Նրանք զգալիորեն մեղմացել են Ս-400-ի հարցում: Հիմա նրանք մեզ խնդրում են խոստանալ, որ մենք այդ համակարգը չենք ակտիվացնի»,- շեշտել էր նա:
Հիշեցնենք՝ Թուրքիան դեռևս փետրվարին դիմել էր Միացյալ Նահանգներին՝ խնդրելով իր հարավային սահմանին «Patriot»-ի երկու մարտկոց տեղակայել, որը կկանխի սիրիական զորքերի ապագա ցանկացած հարձակում:
Միևնույն ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը մանրամասնել էր, որ Անկարան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Ս-400-ների գնման վերաբերյալ, որոնք պետք է սկսեն գործել ապրիլին՝ ընդգծելով, որ Թուրքիան դեռևս բախվում է պատժամիջոցների սպառնալիքին: