|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թալիբները պետք է ներառական կառավարություն կազմեն Աֆղանստանում, եթե ցանկանում են՝ երկրում միասնություն և հավասարություն լինի․ հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո:
Նախարարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում թուրքական կողմը հերթական անգամ ներկայացրել է իր առաջարկությունները աղջիկների կրթության և կանանց աշխատանքային կյանքում ինտեգրվելու վերաբերյալ:
Թուրքական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ թալիբներն իրենց հերթին խնդրել են Անկարային՝ շարունակել մարդասիրական օգնության տրամադրումը և ներդրումները Աֆղանստանում:
Ըստ Չավուշօղլուի՝ պատվիրակության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են ամենայն աջակցություն ցուցաբերել աֆղան փախստականներին, եթե նրանք ցանկանան վերադառնալ հայրենիք: