Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել ինչպես Աբխազիայում և Հարավային Օսիայում տիրող իրավիճակի, այնպես էլ ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին. հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Մեկնաբանելով Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը՝ քաղաքական գործիչը նշել է, որ Թբիլիսիի համար չափազանց կարևոր է, երբ Անկարան՝ որպես ռազմավարական գործընկեր, հայտարարություն է անում «վրացական տարածքների օկուպացիայի անընդունելիության» մասին։
Նրա խոսքով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում վրացական կողմը աջակցության հաստատուն երաշխիքներ է ստացել «բոլոր ձևաչափերով»: «Մենք տեսնում ենք դրա կոնկրետ արդյունքները»,- ասել է Զալկալիանի՝ հավելելով, որ Թուրքիայի դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ «շատ հստակ» էր Բրյուսելում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: