Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ասել է, որ տասը դեսպանները, որոնց Էրդողանը ցանկանում էր արտաքսել,, ոչ մի քայլ հետ չեն արել իրենց դիրքորոշման մեջ:
Նիդերլանդների վարչապետը կիրակի օրը Հռոմում G20-ի գագաթնաժողովում խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփի և դեսպանների միջև դիվանագիտական սկանդալի մասին։ Դիվանագիտական ճգնաժամը ծագել էր, երբ տասը երկրների դեսպաններ պահանջեցին ազատ արձակել բարերար, գործարար Օսման Քավալային։
Նիդերլանդների վարչապետ Ռյուտեն ասել է, որ դեսպաններն իրենց դիրքորոշման մեջ ոչ մի քայլ հետ չեն գնացել։
«Ես Էրդողանին ասացի, որ Նիդերլանդները միշտ իրեն իրավունք է վերապահում մտահոգություններ հայտնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների վերաբերյալ։ Դա փոխհարաբերությունների մի մասն է»,- լրագրողներին ասել է Ռյուտեն: