Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱՄՆ-ը Լեհաստանին խնդրել է զինված անօդաչու թռչող սարքեր գնել Թուրքիայից. հայտնում է Duvar-ը՝ վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) անդամներից մեկին:
ԱԶԿ պատգամավոր Վեդաթ Դեմիրոզը խորհրդարանի նիստում հայտարարել է, որ «հուսալի աղբյուրից» լսել է, որ Վաշինգտոնը Լեհաստանին կոչ է արել ձեռք բերել թուրքական անօդաչու թռչող սարքեր:
«Մենք անօդաչու թռչող սարքեր ենք վաճառում եվրոպական մեկ երկրի, և նրանք են խնդրանքով դիմել մեզ: Փաստորեն, ես աղբյուրից լսել եմ, որ հենց ԱՄՆ պաշտոնյաներն են խնդրել Լեհաստանին՝ անօդաչու թռչող սարքեր գնել Թուրքիայից », - ասել է Դեմիրոզը:
Լեհաստանը հայտարարել էր, որ մայիսի 22-ին Թուրքիայի հետ համաձայնագիր է կնքել 24 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր գնելու մասին: Բացի անօդաչու թռչող սարքերից, համաձայնագիրը ներառում է հակատանկային հրթիռների մատակարարում։
Մայիսի 24-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ստորագրեց անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագիր: Լեհաստանը դարձավ ՆԱՏՕ-ի՝ մարտական ԱԹՍ գնած առաջին անդամ երկիրը: