Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Տոկիոյի քաղաքապետ Նաոկի Ինոսեն այսօր ներողություն է խնդրել Ստամբուլի եւ իսլամական երկրների հասցեին հնչեցրած քննադատության համար. տեղեկացնում է Интерфакс-ը: Հիշեցնենք, որ Ստամբուլը Տոկիոյի մրցակիցն է` 2010 թվականի ամառային օլիմպիական խաղերի անցկացման առումով:
«Ես կուզեի ներողություն խնդրել անհարիր արտահայտությունների համար: Ցավում եմ, որ իմ ասածը սխալ է ընկալվել իսլամական հասարակության կողմից»,- ասել է նա:
Օրերս New York Times-ի թղթակցի հետ զրույցում Ինոսեն ասել էր. «Կարծում եմ` երբեմն օգտակար է սպորտային միջոցառումները նոր վայրում անցկացնել: Ինչ վերաբերում է իսլամական երկրներին, միակ ընդհանուր բանը, որ ունեն, Ալլահն է, եւ նրանք պայքարում են միմյանց հետ, ու նրանց մոտ սոցիալական շերևտավորում կա»:
Այս խոսքերը բացասաբար էին ընդունվել նաեւ ՄՕԿ-ի կողմից: