|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ - CIA) և պետքարտուղար Ջոն Քերին ներողություն են խնդրել Թուրքիայից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ նավթի առևտուր իրականացնելու մեջ անհիմն մեղադրելու համար. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Sabah-ը նշում է, որ Քերին դեռևս 2014-ին ՄԱԿ-ում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ասել էր, որ ամերիկյան կողմն ունի տեղեկություններ և լուսանկարներ, ըստ որոնց՝ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում: Ապա Քերին նշյալ տեղեկությունները և լուսանկարները փաթեթի տեսքով հանձնել էր թուրքական կողմին: Վերջինս էլ դրանք փոխանցել էր երկրի հետախուզության ծառայությանը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ լուսանկարներում պատկերված են եղել Թուրքիայի Քիլիս քաղաքի շինարարական բեռների փոխադրման համար նախատեսված բեռնատարները: