Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը Թուրքիայից ցամաքային, օդային, ծովային ռազմական օգնություն է խնդրել: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է Reuters գործակալությունը:
Տեղեկությունը գործակալության հետ զրույցում հայտնել է լիբիացի բարձրաստիճան մի պաշտոնյա:
Լիբիայի ԱՀԿ Ներքին գործերի նախարար Ֆեթհի Բաշաղան հայտնել է, որ գեներալ Հալիֆե Հաֆթարի դեմ պատերազմելու համար, կառավարությունը Թուրքիայի ռազմական օգնություն կխնդրի: «Ռազմաբազաները օտարերկրյա պետությունների առջև բացած Հաֆթերի վարձու ուժերի դեմն առնելու համար Թուրքիայից պաշտոնապես ռազմական օգնություն կխնդրենք», - նշում է Բաշաղան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ զորք ուղարկելու վերաբերյալ ասել է, որ հունվարի 8-ին ԹԱՄԺ-ում կանցկացնի այդ հարցը և այդպիսով կընդունեն հրավերը:
Թուրքիան և Լիբիան օրեր առաջ էլ պաշտպանական և անվտանգային ոլորտներում դաշնակցային հուշագրեր էին ստորագրել՝ Միջերկրականի արևելյան ջրերում վերահսկողության սահմանման վերաբերյալ, ինչն արժանացել է միջացգային հանրության քննադատությանը:
Նշենք, որ գեներալ Հաֆթերին աջակցում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և այլք: