|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ Սենատի ներկայացուցիչներ Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը, Թոմ Քոթոնն ու Մայքլ Լին պահանջել են Թուրքիայից` ներողություն խնդրել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպված ծեծկռտուքի համար:
Ըստ The Hill-ի՝ Սենատի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել միջադեպի առնչությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացում նրա կողմնակիցներն ու թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել մի խումբ հայերի, հույների, եզդիների և քրդերի, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ: Հարձակման հետևանքով 9 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, ըստ որոշ տեղեկությունների՝ 2 հոգի ձերբակալվել էր: