Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմա հետպատերազմյան մի վիճակ է ստեղծվել, որը հանգուցալուծում է պահանջում, ինչ-որ ձեւով պետք է ավարտվի, որովհետեւ պատերազմի արդյունքներից, բացի Ռուսաստանից ոչ ոք գոհ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
Նրա խոսքով, Թուրքիան նույնպես գոհ չէ, քանի որ նրա հավակնությունները շատ էին, բայց ինքը պատերազմից հետո ուղղակի դուրս մղվեց տարածաշրջանից. «Թուրքիան իր մասնակցությամբ նպաստեց Ադրբեջանի հաղթանակին, բայց Ադրբեջանի հաղթանակը նույնպես չի կայանում, որովհետեւ Արցախն այսպես, թե այնպես կա, արցախյան խնդիրը կա: Մինսկի խմբի համանախագահ երկրները, Արեւմուտքը հակված են շարունակելու իրենց միջնորդական առաքելությունը: Դա իրենց համար շատ կարեւոր է: Այս համատեքստում է, որ Թուրքիան ուզում է պատերազմից հետո իր մասնակցությունն այս տարածաշրջանում ամրագրել, կապիտալիզացնել»,-ասաց Ալվրցյանը:
Նա հիշեցրեց, որ այսօր Թուրքիայի կողմից առաջարկվող «3+3» ձեւաչափը 10-15 տարի առաջ էլ օրակարգում եղել է ու ջրվել, գնացել է. «Հիմա տարածաշրջանի 6 պետությունների համագործակցության ձեւաչափով Թուրքիան ուզում է ինչ-որ ձեւով ներգրավվել Հարավային Կովկասի եւ հայաստանյան խնդիրների մեջ: Սա նաեւ նշանակում է Զանգեզուրով դեպի Ադրբեջան ճանապարհ բացելու գործընթաց: Իհարկե, քանի որ նրանք շատ լավ հասկանում են, թե Իրանը որքան զգայուն է այս հարցում, որը բացահայտ հայտարարեց, որ բացառվում է հարեւան երկրների սահմանների խախտում, նկատի ունենալով Հայաստանի սահմանները եւ թուրք-ադրբեջանակն նկրտումները միջանցքի հարցով, Թուրքիան մտածում է նաեւ Իրանին ներքաշել այս խնդրի մեջ նրան եւս մի քիչ բաժին հատկացնելով, խնդիրը մեղմելով»,-ասաց նա:
Ալվրցյանի խոսքով, իրականությունն այն է, որ նման համագործակցությունն առանց միջնորդներ չի լինի. «Ես չեմ կարծում, որ «3+3» ձեւաչափը իրատեսական է: Մի անգամ էլ է շրջանառվել դա եւ դուրս է մնացել, հիմա էլ է դուրս մնալու: Այդ ձեւաչափը Թուրքիայի ցանկությունն է, Ռուսաստանը դրանով հարց չի լուծում: Ռուսաստանը ինչ հարց պետք է առանձին է լուծում եւ աշխատում է իր խնդիրների մեջ ուրիշներին չներգրավել, լինել միակ կամ հիմնական շահառուն: Ռուաստանը դա կարողանում է անել, իսկ Թուրքիան չի կարողանում համապատասխան քայլեր ձեռնարկել ՌԴ-ի դեմն առնելու համար: Դրա համար նա ուզում է տարբեր երկրների ներքաշել այդ ծրագրում, դրանով ինքը ներգրավվելով հայ-ադրբեջանական խնդրի կարգավորողների ցանկի մեջ:
Թուրքիայի մասնակցությունը պատերազմին մեծ էր, բայց ազդեցությունը չի մեծացել: Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը Արցախի խնդրի փակումը, բայց հարցը չի փակվում»:
Ալվրցյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն Իրանի դեմ դարձել է պլացդարմ Թուրքիայի եւ Իսրայելի համար. «Այս ամենը կարող է բերել ռազմական բախումների, բայց «3+3» ձեւաչափը պատերազմից խուսափելու փորձ է Թուրքիայի համար: Դա ոչ Իրանին է ձեռնտու, ոչ Ռուսաստանին, ոչ էլ Հայաստանին:
Այստեղ Վրաստանի հարցն է հետաքրքիր. Վրաստանը եւ այ ձեւաչափի մեջ ներգրավվելով կշահի, եւ մեկ այլ ձեւաչափի մեջ՝ Իրան-Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս-Վրաստան-Բուլղարիա-Հայաստան: Սա թույլ կտա Իրանի նավթը, գազը, էներգառեսուրսները Հայաստանով, Վրաստանով հասցնել Եվրոպա: Վրաստանը երկու դեպքում էլ մասնակցություն է ունենում: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը երկրորդ ձեւաչափի դեպքում դուրս են մնում: Եթե այդ տարբերակն իրականանա, դա Ադրբեջանին ու Թուրքիային տարածաշրջանային այս մեծ խաղից դուրս է թողնում, եւ չի կարողանում կասեցնել ոչ միայն Իրանի ելքը դեպի Սեւ ծով, նաեւ ջուրն է լցվում Սյունիքով իրենց երազած միջանցքի պանոթւրքիստական երազանքը»:
Նա ընդգծեց, որ Թուրքիան ու Հայաստանը հարաբերություններ չունեն, հետեւաբար, չեն կարող այս ձեւաչափի շուրջ համագործակցել, իրենց պետք է միջնորդ. «Վրաստանը Թուրքիայի կողմից ընտրվել է որպես միջնորդ՝ բանակցությունները վարելու համար: Հիմա Նիկոլ Փաշինյանը Բաթում գնաց, այնտեղ ինչ-որ տարբերակներ է առաջարկել»:
Հարցին, թե ինչու է Հայաստանն ընտրել 3+3 տարբերակը, որտեղ կան նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը, Ալվրցյանը պատասխանեց. «Որովհետեւ Թուրքիան ներկայացնում է Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն: Դա պայմանավորված է ՀՀ իշխանությունների անհեռանկար քաղաքականությամբ»:
Աղբյուրը՝ NEWS.am