Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարժումը դեռևս խմորումների մեջ է․ սա քաղաքակա՞ն շարժում է, թե՞ ազգային-ազատագրական, որովհետև երկու տարրն էլ առկա է։ Սա ընդդիմադիր, քաղաքական շարժումից վեր է, սա հանուն հայրենիքի պայքար է։ Իսկ հանուն հայրենիքի պայքարն ո՞ւմ դեմ է մղվում․ ոչ թե քաղաքական ընդդիմադիրների, այլ հայրենիքին սպառնացող ուժերի դեմ է։ Շարժման ղեկավարները, հատկապես՝ արքեպիսկոպոս Գալստանյանը զգացին, որ հայրենիքը վտանգված է։ Եվ ՀՀ-ը վտանգված է։ Նրան սպասվում է Արցախի ճակատագիրը։ Եվ հողերի կորուստ այդ մասին էր վկայում։ Մարդիկ շատ մեծ սիրով ընդառաջեցին։ Այս մասին «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը։ Նրա համոզմամբ՝ հարցականի տակ է դրված Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ Հայաստանը կորցրել է ինքնիշխան լինելու բոլոր հնարավոր լծակները՝ Արցախը, բանակը, տարածաշրջանում ուժ լինելու գործոնը և հետևաբար կորցրել է նաև դաշնակիցներին։
«Այս իշխանությունների հետ պետք է վարվել ոչ թե որպես դավաճանի, մի բան սխալ արածի, այս կամ այն բանը վատ արածի, այլ պետք է վարվել որպես մի ուժ, որը սպառնում է մեր պետությանը, այսինքն՝ որպես թշնամի։ Եթե մենք իրենց հետ չվարվենք որպես թշնամի, ապա հաջողության չենք հասնի, որովհետև իրենք մեզ հետ, մեր հայրենիքի, մեր ժողովրդի հետ վարվում են որպես թշնամիներ»։
Անդրադառնալով եկեղեցու մասնակցությանը այս գործընթացներին, որոնք իշխանությունն անվանում է՝ քաղաքականությանը խառնվել՝ Ալվրցյանն ասաց․ «Եկեղեցին ամենաշատ իրավունքն ունի, որովհետև պետականության բացակայության պայմաններում եկեղեցին է այս ազգի պահապանն ու հույսը եղել։ Ավելին՝ եկեղեցին միշտ էլ քաղաքական պայքարի, պետականության վերականգնման պայքարի առաջին դիրքերում է եղել։ Շատ հաճախ ինքն է պետության վերականգման դրոշն իր ձեռքը վերցրել և ոչ միայն գաղափարական, քաղաքական, քարոզչական առումով, այլ նաև գործնական մասնակցությամբ»։ Ալվրցյանի խոսքով՝ մեր ազգային-ազատագրական պայքարի հիմքում Խրիմյան հայրիկն է եղել։ «Եվ պատահական չէր, որ նա Դաշնակցության հետ ձեռք-ձեռքի էր պայքարում՝ պետականության վերականգնման համար։ Եվ պատահական չէ, որ նա Դաշնակցությանն ու Հնչակյանությանը հետևյալ գնահատականը տվեց․ այս կուսակցությունները մեր նոր ուխտի ասպաետներն են»։
Ալվրցյանը զրույցում անդրադարձել է գաղթողի հոգեբանությանը, որը դարերի ընթացքում է ձևավորվել մեր մեջ։ «Երբ որ հաղթած երկրի քաղաքացիներն ու հաղթող զինվորներն հեռանում են, բարեկեցությունը որտեղի՞ց է լինելու»։
Ըստ Ալվրցյանի՝ ժողովրդի մեջ կա ազգային գիտակցություն կրող տարր, որը նվիրյալ է, միշտ ելնում է, բարձրանում է, պայքարում է վտանգի պահին, կռվում է, արյուն է հեղում և դա կազմում է 3 տոկոս, ոչ ավել։ Իսկ Սրբազան շարժման մարելու մասին, Ալվրցյանը նշեց, որ այդպիսի շարժումը կարող է մարել միայն այն ժամանակ, երբ այդ գաղափարը կրողները վերանում են։ «Քանի այդ տեսակը կա, շարժումը չի մարի»։
Մանրամասն՝ տեսանյութում